Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ կառավարություն, այ քեզ խայտառակություն» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 14:52

Համահայկական բնապահպանական ճակատն այսօր եկել էր վարչապետ Կարեն Կարապետյանին եւս մեկ անգամ ներկայացնելու, թե ինչու չպետք է շահագործվի Ամուլսարի ոսկու հանքավայրը եւ շահագործվելու դեպքում ինչպիսի վտանգներ են սպառնում շրջակա միջավայրին:

amulsar_2

«Այնքան ժամանակ ենք այս խնդրի մասին խոսելու, միջոցառումներ անելու, քանի դեռ չկան դրական արձագանքներ»:

amulsar_3Բնապահպանական ճակատի անդամների խոսքերով, եթե կառավարությունը չհրաժարվի Ամուլսարի ծրագրից, իրենք պարբերաբար կրկնելու են կառավարության հասցեին իրենց հորինած ասացվածքը` «ՀՀ կառավարություն, այ քեզ խայտառակություն»:

Ըստ բնապահպան Լեւոն Գալստյանի, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ընթացքում կիրառվելու է նատրիումի ցիանիդ, որը խիստ վտանգավոր միացություն է մարդու առողջության եւ բնական միջավայրի համար. «Այս հանքավայրի շահագործմամբ թունավորման վտանգի առաջ են կանգնում Հայաստանի ջրային պաշարները: Ռազմավարական նշանակություն ունեցող Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ավազանների բնական միջավայրը, Որոտան-Արփա-Սեւան ջրատար թունելն ու տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սեւանա լիճը»:

Կառավարությունից որեւէ արձագանք չստանալով, բնապահպանները շարժվեցին դեպի հանքը շահագործող ընկերության` «Լիդիան ինթերնեշընըլ»-ի գրասենյակ, որն ընդամենը մի քանի քայլ այն կողմ էր կառավարության շենքից: Ըստ բնապահպանների, այս ընկերությունը գրանցված է բրիտանական օֆշորում եւ անհայտ ծագման ընկերություն է:

amulsar_4Նրանք ճանապարհին վանկարկում էին` «Մենք քիչ ենք, բայց մեզ բնապահպան են ասում», «Կանաչ, մաքուր Հայաստան»:

Բնապահպան Ապրես Զոհրաբյանը «Լիդիան ինթերնեշընըլ»-ի գրասենյակի մոտ ասաց` «այնպես պետք է անենք, որ այս ընկերության բաժնետոմսերը արժեզրկվեն»:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31