Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը դպրություն են տվել Եվրոպային

Հոկտեմբեր 28,2016 13:00

Այն, որ հայերը դպրություն են տվել Եվրոպային, կարելի է ապացուցել ընդամենը մի հոդվածի սահմաններում։ Այսպես, Անգլիայում 2015թ. տպված Անգլիայի պատմությունն ամփոփող գրքում սեւով սպիտակի վրա գրված է՝ անգլո-սաքսերը եւ հրեաները գրավեցին Անգլիան եւ թողեցին իրենց լեզուն։ Հիմա հիշենք Խորենացուն, որն իր «Հայոց պատմության» մեջ բերում է Նոյի ազգաբանության սխեման եւ ապացուցում, որ հայերը, հույները եւ հրեաները Նոյի հետնորդներն են, այսինքն՝ երեք եղբայրների սերունդ։ Ապա անդրադառնանք պատմական այն փաստերին, որ հայերը Բաբելոնից հասնելով Փյունիկիա՝ երկար ժամանակ շփվել են Եգիպտոսի հետ։ Բավական է լավ ուսումնասիրել Կտակարանն ու ամեն ինչ ավելի լավ կպարզաբանվի։

Փյունիկիացիները վերցրեցին եգիպտական գիրը եւ ավելացրին ձայնավորներ, եւ ստեղծվեց փյունիկյան դպրությունը, որից օգտվեց ողջ Եվրոպան։ Ասվածը նորություն չէ եւ հայտնի է ողջ աշխարհին համեմատական լեզվաբանությունից։ Եվ զարմանք չի հարուցում այն, որ Արտաշիսյանները սահմանաքարերի վրա գրված փյունիկյան տառերը անվանում են հունական։ Այս թյուրիմացությունը կրկնում է նաեւ ժամանակակից պատմագրությունը։ Այստեղ եզրակացությունը մեկն է՝ Մաշտոցը ստեղծել է ոչ թե հայկական գիր, այլ հայկական նոր գիր, պարզ է, որ սրանք տարբեր հասկացություններ են։ Եվ զարմանալի չթվա, որ հույները նույնպես օգտագործել են սեպագրություն։ Ինչո՞ւ է այսպես ստացվել, ասենք պատճառը. շատ երկար ժամանակ մեր ժողովուրդը պետականություն չունենալով՝ զրկված է եղել իր ունեցածը արժեւորելու եւ աշխարհին ներկայացնելու հնարավորությունից։ Ասվածի ապացույցն այն է, որ աշխարհը վերջապես ընդունեց մեր առաջին քրիստոնեական ազգ լինելու իրողությունը։ Եվս մի դիտարկում, որեւէ հայ պատմաբանի մտքով անցե՞լ է, թե ինչո՞ւ մենք մեր Արարատ սարը անվանում ենք Մասիս։ Ուսումնասիրենք մեր Հին Կտակարանը տարբեր լեզուներով եւ պարզ կդառնա նաեւ այս հարցը։

Որպես վերջաբան ավելացնենք եւս մի նախադասություն՝ վերցված հայ ժողովրդի պատմության Գ.Ա. բազմահատորյակից։ Հայ ժողովրդի կազմավորման եւ ծագման հարցը մինչեւ հիմա մնում է լիովին չպարզաբանված եւ շատ կողմերով մութ է ու վիճելի։

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Պատմաբան, ԳԱԱ պատմության
ինստիտուտի հայցվոր

«Առավոտ»

27.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Փաստորեն կոնկրետ բան չի ասվում… Միայն բլա – բլա…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31