Նոյեմբերի 13-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահում՝ անկողնում, հայտնաբերել 1941 թ. ծնված Ս. Ս.-ի դին:
ՀՀ ԱԻՆ


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   