«Վերջին չորս տարում Հայաստանի եւ Ստավրոպոլի միջեւ ապրանքաշրջանառությունը երեք անգամ մեծացել է եւ հիմնականում գյուղատնտեսական ապրանքների ու արդյունաբերության հաշվին, ուստի շատ կարեւոր է, որպեսզի մեկ միասնական տարածքում պետությունը կարգապահություն մտցնի»,-այսօր «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային համաժողովի ժամանակ ասաց Ստավրոպոլի կառավարիչ Վլադիմիր Վլադիմիրովը: Նրա խոսքերով, օրինակ` մորթեղենի ամենամեծ շուկաներից մեկը գտնվում է Ստավրոպոլում եւ նման խնդիրներ իրենց երկրամասում էլ են առաջանում:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքերով, կքննարկվեն մտավոր սեփականության պաշտպանության խնդիրները, ուժային կառույցների համագործակցության, տեխնիկական կանոնակարգման եւ համապատասխանության հավաստման, արտադրանքի մակնշման համակարգերի ստեղծման եւ այլ հարցեր:

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովին անհանգստացնում է այն փաստը, որ տարեցտարի կեղծ ապրանքների շրջանառությունը գնալով մեծանում է: Նրա տվյալներով, եթե 2014-ին կեղծ ապրանքների ապօրինի շրջանառությունը կազմել է 250 միլիարդ, ապա 2015-ին` 461 միլիարդ, ինչը, պարոն Մանտուրովի կարծիքով, եվրոպական մի երկրի համախառն ներքին արդյունքն է:
Կարդացեք նաև

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































