«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը լեզվաբան Լավրենտի Միրզոյանից խնդրեց կարծիք հայտնել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արծրուն Ավագյանի մասին, որին հատկապես քննադատում են սոցցանցերի օգտատերերը, անգամ կասկածի տակ դնում նրա մասնագիտական հմտությունները: Հիշեցնենք՝ Արծրուն Ավագյանը հիմնավորել էր, թե ինչու դեմ չէ, որ ռուսերենը ՀՀ-ում ճանաչվի երկրորդ պետական լեզու:

«Դա իր կարծիքն է, իսկ իմ կարծիքով՝ սա գործընթաց է, որը պետք է շարունակվի: Լեզուների խորացված ուսուցման ծրագիր պետք է լինի: Ռուսերենը որպես մեր բարեկամ լեզու՝ հարգված լեզուների շարքում է: Դեմ եմ, որ ռուսերենը երկրորդ պլան է մղվել, եւ ուշադրություն են դարձնում անգլերենին: Առաջին հերթին պետք է լինի ռուսերենը, առանց որի չենք կարող գոյատեւել: Բոլորիս պարտքն է, որ սիրենք եւ գործածենք այն»,-հավելեց Լավրենտի Միրզոյանը:
Նաեւ ասաց, որ ըստ ուսումնասիրությունների՝ 2025թ. 20 միլիոնով նվազելու է ռուսերենով հաղորդակցվողների թիվը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































