Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց 2015թ.-ի «Էլեկտրիկ Երեւան» ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:

Այս գործով տուժող են նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Խաչատուր Եսայանը, լրագրողներ Աշոտ Բոյաջյանը, Արթուր Պապայանը:
Այսօր որպես վկա հարցաքննվեց «Ազատություն» ռ/կ-ի օպերատոր Հովհաննես Շողիկյանը: Նա պատմեց, որ հունիսի դեպքերի ժամանակ աշխատանքային պարտականություններն է կատարել Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում, այդ ընթացքում նկարահանել է, թե ինչպես են Հայկ Բադալյանին ոստիկանները տանում:
Կարդացեք նաև
«Զգուշացրեցի, որ նա լրագրող է՝ չտանեն: Կոստան Բուդաղյանն ասաց՝ «լրագրողը չի հայհոյում»: Հովհաննես Հովհաննես Շողիկյանը չհիշեց՝ Հայկ Բադալյանի մոտ այդ ժամանակ լրագրողական վկայական կա՞ր. «Կարծեմ՝ մոտը լուսանկարչական սարք կար, պետք է լիներ, նա աշխատում էր այդ ժամանակ»:
Շողիկյանը նաեւ հայտնեց, որ իրեն չեն փորձել բերման ենթարկել, այլ լրագրողների բերման ենթարկելու դեպքերի ականատես չի եղել: «Մի թողեք նկարահանեն» արտահայտություն օպերատորը ոստիկանների կողմից չի լսել, իր նկարահանմանն էլ ոչ ոք չի խոչընդոտել:
Որպես վկա հարցաքննվեց նաեւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, որը պատմեց՝ ոչ ոստիկանական համազգեստով անձը վերցրել է Արթուր Պապայանի հեռախոսը եւ հարվածել գետնին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































