Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքս մեկնել եմ, բայց ես չեմ քվեարկել ուրիշի փոխարեն». Սուքիաս Ավետիսյան

Դեկտեմբեր 14,2016 19:35

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ էթիկայի հանձնաժողովի վարույթում է «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը, որը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների՝ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանի ու Սուքիաս Ավետիսյանի վարքագծին:

Այս առնչությամբ Սուքիաս Ավետիսյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Լրացուցիչ փաստեր պետք է տրամադրվեն, որովհետեւ ես ինքս համարում եմ, որ չեմ քվեարկել: Տեսանյութում երեւում է, որ ձեռքս երկարացնում եմ, բայց ես չեմ քվեարկել: Դրա համար ապացույցներ են պետք»:

Անդրադառնալով նիստին՝ մեր զրուցակիցն ասաց. «Որքանով տեղյակ եմ՝ նիստը չի կայացել: Երեւի թե վաղն է լինելու, բայց իմ պահանջած նյութերը չեմ ստացել՝ տեսանյութից բացի: Ե՞րբ է տեսանյութը նկարահանվել, այդ պահին քվեարկություն եղե՞լ է, թե ոչ: Այս ամենն ապացուցելու խնդիր կա: Եթե փաստեր կլինեն, ես ներողություն խնդրեմ: Ամեն օր էլ ձեռքս կարող եմ մեկնել համակարգչին, ձեռք մեկնելն այլ է, կոճակ սեղմելն այլ է: Դա իմ ձեռքն է, չեմ հրաժարվում, բայց ապացուցեք՝ այդ պահին այլ անձի անունից քվեարկություն եղե՞լ է, թե ոչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031