ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը Լյովա Խաչատրյանն է
– Շնորհավորում եմ:
– Սենց դատարկ ձեռո՞վ:
Սա ՀՀԿ-ական պատգամավոր եւ ԲՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եւ Լյովա Խաչատրյանի զրույցն է`մինչեւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստի մեկնարկը:
Կարդացեք նաև
Սուքիաս Ավետիսյանը ոչ միայն շնորհավորեց, այլ սեղմեց Լյովա Խաչատրյանի ձեռքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԺ Էթիկայի հանձնաժողովը խախտել էր ԱԺ կանոնակարգը՝ հանձնաժողովի նախագահ ընտրելով ոչ թե ԲՀԿ-ի ներկայացուցչին, այլ ՀՀԿ-ի: Մինչդեռ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնում են ամենամեծ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների անդամները: Եվ քանի որ, նախորդ նստաշրջանում հանձնաժողովը, որպես ամենամեծ ոչ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, ղեկավարում էր Խոսրով Հարությունյանը, այս նստաշրջանում նախագահի պաշտոնը պետք է զբաղեցներ ամենամեծ ընդդիմադիր՝ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը:
Սակայն Էթիկայի հանձնաժողովի նախագահ է ընտրվել նորից ՀՀԿ-ի ներկայացուցիչը՝ այս անգամ Սուքիաս Ավետիսյանը: Նման հաղորդագրություն նաեւ ԱԺ կայում հայտնվեց: Հետո պարզաբանվեց, որ թյուրիմացություն է եղել եւ անունները փոխվեցին:
ԱԺ էթիկայի հարցերով նիստն այսօր ղեկավարում էր Լյովա Խաչատրյանը: Քննարկվում էր «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը: Հարցը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների՝ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանի ու Սուքիաս Ավետիսյանի վարքագծին: Դիմումին կից հանձնաժողովին են ներկայացվել տեսանյութեր, որոնք փաստում են պատգամավորական էթիկայի խախտման մասին:
ՀՀԿ-ական երկու պատգամավորների գործն ընդունվեց վարույթ: Հարցի զեկուցող է նշանակվել Թեւան Պողոսյանը: Երեսունօրյա ժամկետում եզրակացությունը պատրաստ կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































