Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբեր 14,2016 23:45

Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.15-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 01 PQ 099 պ/հ (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել հարակից դաշտում:

Փրկարարները ավտոմեքենան արգելափակումից դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.32-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Հայկավան հատվածում մեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս է 16 ավտոմեքենա և 52 ուղևորով:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի  միկրոշրջան թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Lada Priora մակնիշի 50 VV 033 պ/հ (վարորդ՝ Ն. Ա.) ավտոմեքենան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031