Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան օրերին սահման մեկնած 7 կամավորական պարգևատրվեցին թանկարժեք նվերներով

Դեկտեմբեր 31,2016 15:41

Քաշաթաղի շրջանում, իրար հետ համագործակցելով, գործում են ՀՀ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) տարածքային բաժանմունքը և Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) շրջանային տարածքային խորհուրդը: Վերջերս կայացավ ԱԱՄ շրջանային խորհրդի կազմի և համայնքային միավորումների նախագահների ժողովը, որին ներկա էին շրջանի ուժային կառույցների ղեկավարներ և ԵԿՄ ու ԱԱՄ կողմից պարգևների արժանացած ազատամարտիկներ:

dscn5216 dscn5215 Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով գալիք տոների առթիվ, առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Արցախյան գոյամարտի ողջ ընթացքում նահատակված քաջորդիների հիշատակը:

dscn5231Կարևորեց ազատամարտիկների դերը, անդրադարձավ ապրիլյան պատերազմական իրադարձություններին և ուրախությամբ նշեց, որ այդ օրերին քաշաթաղցիներն իրենց դրսևորեցին իսկական հայրենասերի պես, և շատերը՝ ահել ու երիտասարդ, նույնիսկ կանայք պատրաստ էին առաջնագիծ հասնել: 120-ից ավելի կամավորականներ այդ օրերին մարտական դիրքերում ժամկետային զինծառայողների հետ պաշտպանեցին Հայոց սահմանը: Շնորհավորեց պարգևատրվածներին՝ հավելելով, որ բոլոր մասնակիցներն են արժանի պարգևների:

dscn5212 dscn5207 dscn5203Արցախի ազատամարտիկների միության կողմից ապրիլյան օրերին սահման մեկնած 7 կամավորական պարգևատրվեցին թանկարժեք նվերներով, որոնք հանձնեց ԱԱՄ Քաշաթաղի տեղամասային խորհրդի նախագահ Քերոբ Մովսեսյանը:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի հրամանով շրջանից 5 կամավորական՝ Րաֆֆի Ստեփանյան (գ. Հոչանց), Արման Ասատրյան (գ. Դրախտաձոր), Բաղունց Մուշեղ (գ. Աղավնո), Մհեր Աղաբեկյան (գ. Քարեգահ) և Էդվին Բայաթյան (գ. Հակ), արժանացել են ԵԿՄ հուշամեդալի: Պարգևները հանձնեց ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի նախագահ Սեյրան Պողոսյանը: Շրջանից 23 կամավորական էլ արժանացել են ՀՀ Պաշտպանության նախարարի շնորհակալական խոսքին:

Զոհրաբ Ըռքոյան. ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի ՏԲ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031