Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը Հայոց Ազգային Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ

Հունվար 27,2017 12:05

Ազնվասիրտ հայե՛ր,

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության  Խորհրդի  և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  ձեզ՝ հայոց պետականության լույսի տաճար,  ազգային ուժի և ոգու, մեր էթնիկ ազնիվ ժառանգության, ներկա ու վաղվա օրերի հույս ու հավատ` Հայոց  Ազգային Բանակի ամենածաղկուն ու մարտական հոբելյանական տարիքի` 25-րդ տարեդարձի առթիվ, հավատալով, որ Հայոց Բանակը  իր փորձով ու մարտունակությամբ, իր արծիվ զավակների հեռատեսությամբ ու երդմնառու հավատարմությամբ, արցախյան հաղթանակների փառքով ու վեհությամբ, արցախյան և ապրիլյան պատերազմների անմոռաց քաջությամբ շարունակելու է զարդարել իր փառքի պսակը, որպես մահացու օղակ թշնամու պարանոցին և անառիկ բերդ հայոց սահմաններին:

Հայ ժողովրդի բոլոր տոների շարքին անգերազանցելիորեն   անհրաժեշտ է  քո  ծննդյան օրվա խորհուրդը, Հայո՛ց Բանակ, մեր ազգային  ինքնության Դու բացառիկ խորհրդանշա՛ն  ու հպարտությո՛ւն, մեր վերհառնումի ազգապահպան   ո՛ւժ  ու անկոտրում կա՛մք, հայրենի հողի պաշտամունքին զինվորագիր երդո՛ւմ ու   հաղթանակների հավատա՛մք:

Դո՛ւ ես ողջ հայության բանակը, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, Հայրենիքի սիրտն ու իր գենի զարկերակը: Դո՛ւ ես մեր ուժը, մեր աննկուն հպարտությունն ու ոսոխի սարսափը: Դո՛ւ ես մեր բազմանվաճ հաղթանակների զենքը…

Երախտագիտության և խոնարհումի խոսքս եմ ուղղում հայոց քաջերի պանթեոնի`  Եռաբլուրի  բոլոր ննջեցյալներին, ովքեր մարտիրոսվեցին հանուն մյուսների ապրելու իրավունքի և իրենց կյանքով նվաճեցին Հայոց Բանակի հաղթանակները, և սուրբ հողի պահապան  արծվային սլացք ունեցող զինվորականներին, ովքեր, հավատալով իրենց ազգի ու հայրենի տան` Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ`  համարձակություն, ուժ և պատիվ`  ամուր են պահում մեր թիկունքն ու անառիկ`մեր սահմանները:

Այսօր էլ հանգիստ չեն հայոց սահմանները, սակայն Հայկյան դյուցազուն զավակներիդ արիաբար  դիմադրելու շնորհիվ է, որ խաղաղ են մեր արևածագերը, քանզի կամքդ հաստատ է, նվաճումներդ` արդար, Հայոց Բանակ:

Վախի բացակայությունը չէ արիությունը, այն  սեփական վախին դիմակայելն է: Ուրեմն արիություն ու անսասան նվաճումներ Քե՛զ, հայրենապա՛հ Հայոց Ազգային  Բանակ:

«Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո  անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ  զինվորը` միշտ Քո կողքին…

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Ազգային  Բանակ:

 

Կեցցե՛ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ,

 

Կեցցե՛  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

 

 ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՀԱՊԱՆ:

 

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ`
«
Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031