Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարից զոհված  երիտասարդի հոր մահվան «քառասունքը» 2 օր առաջ էր

Հունվար 30,2017 19:47

Այսօր՝ հունվարի 30-ի կեսօրին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ախթալա ճանապարհի 14-րդ կիլոմետրին ընկել է Դեբեդ գետը: Մեքենայի վարորդը՝  Իջեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Հայկ Ղազումյանը տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Փրկարարները վերամբարձ կրունկով ավտոմեքենան դուրս են բերել Դեբեդից, մեքենայի մեջ  եղել է ուղեւորի՝  Իջեւան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Տիգրան Դավթյանի դին:

Նրա մահը  Իջեւան քաղաքում շատերին է վշտացրել: Երկու երեխաների հայրը աշխատում էր «ՎիվաՍելի» տեղի գրասենյակում, միշտ բարյացակամ էր մարդկանց հանդեպ: Իջեւանցիների վկայությամբ ՝ վերջերս նա աշխատանքից դուրս էր եկել, այլ գործով էր զբաղվում:

2016թ. դեկտեմբերին ավտովթարի է ենթարկվել Տ. Դավթյանի հայրը՝ Նորիկ  Դավթյանը: Ստացած վնասվածքների պատճառով նրան վիրահատել են, օրեր անց Ն. Դավթյանը մահացել է: Իջեւանից տեղեկացանք, որ 2 օր առաջ  է եղել Ն. Դավթյանի մահվան «քառասունքը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031