Թուրքմենստանի նախագահ Գուբանգուլի Բերդիմուհամեդովը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Աhալի վելայաթում ծանոթացել է գազաքիմիկան համալիրի շինարարության ընթացքին և շինարարներից մեկի հետ երգել իր հեղինակած երգը:
Ինչպես հաղորդում chrono-tm.org պորտալը, շինարարներից մեկը ցանկություն է հայտնել կիթառով նվագել ու երգել նախագահի համար: Դրանից հետո հանկարծակի նախագահը ինքն է վերցրել կիթառը և հավաքվածների համար երգել իր Bagt nury երգը, որն առաջին անգամ երգել էր ամանորյա տոների ժամանակ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                
 
                                   