Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Սրանք կլինեն ամենաաղմկոտ ընտրությունները» (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 14:31

«Սա խոսում է Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի եւ նրա զինծառայողի պատկերի մասին»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով Թալիշի հատվածում ադրբեջանական հերթական դիվերսիոն փորձին եւ մեր կողմից Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի զինվորի գերեվարման փաստին:

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարություններն, ըստ բանախոսի, բավական զավեշտալի իրավիճակի մեջ դրեցին ադրբեջանական կողմին:

Ադրբեջանական կողմը հիշեցնենք, հայտարարել էր, որ գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել զինված ուժերի շարքերից և ներկա ժամանակ տվյալ անձը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:

Անհաջող դիվերսիոն ներթափանցման այս փորձը, քաղաքագետի կարծիքով, ցույց է տալիս թե շփման գծում ինչ լուրջ աշխատանք է կատարվել` թե տեխնիկական հագեցվածության, թե մարտական ծառայության հետ կապված: Ամեն դեպքում, այս դեպքը, բանախոսի կարծիքով լավ առիթ է Մինսկի խմբի եւ հայկական կողմի համար`ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել եւ պահանջել, որպեսզի Ադրբեջանը կատարի Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում իր ստանձնած պարտավորությունները`շփման գծում վերահսկողական մեխանիզմների տեղադրման մասով:

Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Ադրբեջանը շարունակելու է լարվածությունը պահել, որպես քաղաքական եւ հոգեբանական ճնշման միջոց: Մանավանդ, որ Ադրբեջանում մանաթը շարունակվում է արժեզրկվել, սոցիալ-տնտեսական վիճակը ծանրանալ, սա էլ կարող է պատճառներից մեկը լինել, որ Ադրբեջանը փորձի գնալ սահմաններում նոր լարումների: Այս ամենը, քաղաքագետի կարծիքով, հայկական կողմի համար պետք է ազդակ լինի`զսպիչ մեխանիզմների էլ ավելի ամրապնդման համար:

Թե ինչո՞ւ պիտի Մինսկի խումբը հիմա ավելի կոշտ դիրքորոշում արտահայտի, Aravot.am-ի հարցի պատասխանը`տեսանյութում

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, քաղաքագետն ասաց, որ արդեն տեսանելի են հիմնական առաջատար ուժերը, վերադասավորումները ոչ միայն առհասարակ, այլ իշխանական տարբեր թեւերում: «Տեսականորեն դժվարանալու է ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը, բայց սրանք կլինեն ամենաաղմկոտ ընտրությունները, կեղտոտ PR կլինի»:

Նախօրեին, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրեն ի դեմս հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամների, մահապարտների գունդ է հարկավոր: Սերգեյ Մինասյանը կարծում է, որ ավելի զիլ հռետորաբանության դեռ ականատես կլինենք:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728