Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն այստեղ էլ մեզ խաբեց». փաստաբանը՝ 3 տարվա ազատազրկման դատապարտված ցուցարարների մասին (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 18:00

«Երբ խոսքը վերաբերում է քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին, մեր դատարանները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ դրա «իմիտացիան»: Դատական ակտը ոչ թե խորհրդակցական սենյակում է իրականացվում, այլ «վերեւներում»,-Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լրագրողներին ասաց ոստիկանի վրա քար նետելու համար մեղավոր ճանաչված եւ 3 տարվա ազատազրկման դատապարտված Սոսո Մարգարյանի փաստաբանը՝ Արա Զաքարյանը:

Նա համոզված է՝ իր պաշտպանյալին վերագրվածը հանցագործություն չի համարվում. «Իշխանությունը հատուկ լուրեր տարածեց, որ ով մեղքն ընդունի եւ արագացված կարգով դատավարություն անցկացնելու համար միջնորդի, պայմանական ազատազրկում կստանա, բայց փաստորեն կոտրված տաշտակի առաջ հայտնվեցինք: Իշխանությունը նաեւ այս առումով խաբեց…Արագացված դատաքննության կոչ արվեց, որպեսզի չպարզվեն այն հանգամանքները, որոնք ցույց են տալիս՝ մեր պաշտպանյալների գործողություններում հանցակազմ չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728