Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանակիրը 3 տարով ազատազրկվեց՝ ոստիկանի վրա քար նետելու համար (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 17:17

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հավաքների ընթացքում ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու, մասնավորապես՝ նրանց վրա քար նետելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանն այսօր կայացած դատական նիստում հանդես եկավ եզրափակիչ ճառով՝ հիշեցնելով, որ իր պաշտպանյալն ընդունում է իր մեղքը:

Պաշտպանը տեղեկացրեց, որ մինչեւ կալանավորվելը Արսեն Մկրտումյանն այգեպան է աշխատել, նախկինում դատապարտված եւ արատավորված չի եղել. «Նա խնամքին ունի մեծահասակ, չաշխատող ծնողներ, արժանացել է ՀՀ ԶՈՒ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանին:

Վերջին խոսքում մեղադրյալ Արսեն Մկրտումյանը դատավորին ասաց. «Կխնդրեի մեղմ պատիժ սահմանել եւ եւս մեկ հնարավորություն տալ…Դա ինքնաբերաբար է ստացվել: Ես ընդունում եմ մեղքս, զղջում արածիս համար»:

Դատարանի որոշմամբ՝ Արսեն Մկրտումյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց երեք տարվա ազատազրկման:

Aravot.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ դատարանից «երեւելի բանի» չէր սպասում. «Նման որոշումներն ուղղված են խաղաղ հավաքների դեմ: Առջեւում ընտրություններ են, եւ այս կերպ ցանկանում են ցույց տալ, որ փողոց դուրս եկողների հանդեպ նույնը շարունակվելու է: Սա վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ է հետապնդում»:

Հիշեցնենք, որ նույն դատավճիռը կայացվեց նաեւ Սոսո Մարգարյանի եւ Գագիկ Միքայելյանի հանդեպ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728