Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանն ու Հեղինե Բիշարյանը հաշտվել են

Փետրվար 09,2017 12:37

ԱԺ ՀՀԿ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանի նիստերի դահլիճ մտնելուց առաջ իր վերարկում թողեց ՕԵԿ մբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի աշխատասենյակի ընդունարանում: Aravot.am-ի զարմանքին`արդեն հաշտվե՞լ եք, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Խի՞ երբ էինք խռովել»: Հիշեցրեցինք, որ մի քանի օր առաջ Հեղինե Բիշարյանը բարկացած բղավում էր Սամվել Ալեքսանյանի վրա. «Դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու» : Նախօրեին, լրագրողները Սամվել Ալեքսանյանին ասել էին, որ այդ տարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է նաեւ Հեղինե Բիշարյանը, ում ինքն իր քույրն է համարում: Վերջինս էլ ասել էր. «Թող քուրս իմ դեմ չառաջադրվի» :

Մեր հիշեցմանն ի պատասխան, տիկին Բիշարյանն ասաց, որ ինքը չի բղավել Սամվել Ալեքսանյանի վրա, իրենք չեն վիճել ու նախընտրական շրջանում լրագրողներն անընդհատ ինտրիգներ են փնտրում պատգամավորների միջեւ. «Բան է, խոսել ենք, էն էլ կլինի, էն էլ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728