Լրահոս
Օրվա լրահոսը

«Դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու». Բիշարյանի ու Ս. Ալեքսանյանի վեճը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Փետրվար 07,2017 12:49

Ազգային ժողովի միջանցքում քիչ առաջ իրար հանդիպեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հեռվից նկատելով Սամվել Ալեքսանյանին՝ Բիշարյանը սկսեց վիճել, թե՝ «Պարո՛ն Ալեքսանյան, էդ ի՞նչ հայտարարություն եք երեկ արել լրատվամիջոցներով, թե ես թող չառաջադրվեմ: Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ, դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու»:

Ի պատասխան՝ Սամվել Ալեքսանյանը փորձեց «ցրել»՝ ասելով, որ լրագրողներն են, հետո ասաց. «Դե կառաջադրվես, ի՞նչ ա եղել, դու կարաս» ու ժպտալով մտավ նիստերի դահլիճ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728