Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե փոխզիջումները կհակասեն ՀՀ եւ ԼՂ շահերին, մենք չենք գնա դրանց». «ՕՐՕ» դաշինքի թեկնածու

Մարտ 03,2017 17:56

«Մինչեւ չունենանք զարգացած տնտեսություն, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակ, չենք կարողանա լուծել Արցախի հարցն այնպես, ինչպես մեզ է ձեռնտու»,-այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեւորգ Գորգիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանն էլ համոզված է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԼՂ միջազգային ճանաչմամբ. «Բանակցային սեղանի շուրջ պետք է քննարկվեն հայ-ադրբեջանական պետությունների միջեւ խնդրի լուծման տարբերակները: Փոխզիջումային տարբերակը չի բացառվում, բայց այն պետք է տեղի ունենա միայն ԼՂ միջազգային ճանաչումից հետո»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանի կարծիքով էլ՝ բանակցությունների ընթացքում արժանապատիվ փոխզիջումներ պետք է լինեն. «Փոխզիջում ասվածի տակ ԼՂ-ն ինքը պետք է ասի՝ ի՞նչ է հասկանում»:

«Գնանք Միասին» ՀԿ նախագահ. «ՕՐՕ» դաշինքին միացած պատգամավորի թեկնածու Մկրտիչ Գրիգորյանն էլ իր հերթին հավաստիացրեց՝ դաշինքի նախընտրական ծրագրում չկա մի կետ, որը թույլ է տալիս խոսել փոխզիջումների մասին. «Չի լինելու մեկ թեկնածու, որի հայտարարության մեջ կլինի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի շահերին հակասող առաջարկ: Մեր կողմից չի լինելու այնպիսի առաջարկ, որը կվնասի Արցախի եւ ՀՀ-ի շահերին…Եթե այդ փոխզիջումները կհակասեն ՀՀ եւ ԼՂ շահերին, մենք չենք գնա փոխզիջումների»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031