Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրառատի միջադեպից 3 տուժածները հիվանդանոցում են. մեկը հրազենային վիրավորում ունի

Մարտ 14,2017 16:01

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ նորից միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի կողմնակիցները նորից միջադեպ են ունեցել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների հետ: ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ միջադեպի արդյունքում տուժած դաշինքի համակիրները վիրավորվել են եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Aravot.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Էրեբունի» հիվանդանոցում են գտնվում միջադեպից տուժած 3 վիրավորներ, մեկը՝ հրազենային վիրավորումով, մյուսները՝ բութ հարվածի եւ դանակահարության վնասվածքներով:

Այլ մանրամասներն՝ առաջիկայում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031