Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրառատում նորից կրակոցներ են. ՕՐՕ դաշինքի համակիրները վիրավոր են, տեղափոխում են հիվանդանոց

Մարտ 14,2017 15:32

Քիչ առաջ տեղեկացանք, որ Ջրառատում նորից կրքերը թեժացել են: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի կողմնակիցները նորից միջադեպ են ունեցել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների հետ:

Մեզ հետ զրույցում ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ շուտով իրենց շտաբը հայտարարություն կտարածի: Մենք ճշտեցինք՝ նորից նույն մարդկանց միջե՞ւ է եղել կռիվը: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այո, նույն համակիրներն են, որոնց բերման էին ենթարկել նախորդ վիճաբանությունից հետո:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ եղել են կրակոցներ, իրենց համակիրներից կան վիրավորներ: Տեղափոխում են Էրեբունի հիվանդանոց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի հաղորդագրության համաձայն, այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031