Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հայրն իսկապես լեգենդար մարդ էր». Արա Պետրոսյան

Մարտ 16,2017 16:23

Մարտի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանի 105-ամյա հոբելյանին կազմակերպվել էր միջոցառում արտիստի հուշաքանդակի մոտ` Արամ Ավագյանի անվան փողոցում: Միջոցառմանը մասնակցեցին նրա հարազատներն ու օպերային թատրոնի անձնակազմը: Ներկա էր նաև  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանը:

Բոլորը հիացմունքով էին խոսում Ավագ Պետրոսյանի՝ թե անձի և թե ստեղծագործական կերպարի մասին: Ավագ Պետրոսյանի օպերային կերպարները բազմազան են եղել և յուրաքանչյուրը դրանցից նա կերտել է առանձնահատուկ կերպով: Սակայն ամենատպավորիչը բոլորի հիշողություններում մնացել է Սարոյի կերպարը:

Ավագ Պետրոսյանի որդին` դիրիժոր եւ դաշնակահար Արա Պետրոսյանը հաղորդեց, որ ապրիլի 21-ին «Անուշ» օպերան նվիրվելու է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105 ամյակին: «Իմ հայրն իսկապես լեգենդար մարդ էր»,-ասաց նա:

Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031