Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային եւ քարոզչական այցերով Կոտայքի մարզում էր: Նրան ուղեկցում էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նրանք երկուսն էլ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում են:
Երեկոյան մարզկենտրոն Հրազդան քաղաքում նախատեսված քարոզարշավային հանրահավաքը եւ համերգային ծրագիրը, սակայն, չկայացավ: Այսօր Հրազդանում երեկ Արցախում զոհված 20-ամյա Արտակ Ռաֆայելյանի հոգեհանգստյան արարողությունն է կայանալու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   