Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը չեղարկեց Հրազդանում ՀՀԿ-ի հանրահավաքը

Մարտ 29,2017 18:25

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային եւ քարոզչական այցերով Կոտայքի մարզում էր: Նրան ուղեկցում էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նրանք երկուսն էլ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում են:

Երեկոյան մարզկենտրոն Հրազդան քաղաքում նախատեսված քարոզարշավային հանրահավաքը եւ համերգային ծրագիրը, սակայն, չկայացավ: Այսօր Հրազդանում երեկ Արցախում զոհված  20-ամյա Արտակ Ռաֆայելյանի հոգեհանգստյան արարողությունն է կայանալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031