Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. արդյոք այն նույն կենտրոնը, որը հրահանգել է ընտրողներին ցուցակագրել՝ կատարողներին կպատժի իր հանձնարարականը կատարելու համար. «Փաստ»

Մարտ 30,2017 10:45

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ամենակարևորն այն է, որ նախ հարկավոր է հասկանալ, թե ընդհանրապես ինչ բնույթի պետությունում ենք մենք ապրում: «Եթե երկիրն իրավական է լինում, ապա այնտեղ գործում են օրենքները, իսկ ոչ իրավական երկրներում թեև լինում են օրենքներ, սակայն, որպես կանոն, դրանց առջև բոլորը չէ, որ հավասար են լինում: Հայաստանում ողջ դատաիրավական համակարգը Սահմանադրությամբ և օրենքներով սերտաճած է գործադիրի հետ: Այսինքն՝ տվյալ պարագայում մենք կարող ենք ոչ միայն խոսել, թե վարչական ռեսուրսի կիրառման, մարդկանց ցուցակագրելու, տվյալները հավաքագրելու, փոխանցելու, ընտրություններին իրենց թեկնածուի օգտին քվեարկել պարտադրելու դեպքում ինչ օրենքներ են խախտվել, այլ պետք է հասկանալ նաև, որ դա առաջին հերթին քաղաքական կոռուպցիայի արդյունք է»,– ասաց Ա. Իշխանյանը:

Ի դեպ, Քրեական օրենսգրքով նույնպես մարդկանց տվյալների հավաքագրման, վարչական ռեսուրսի օգտագործման և այլ նմանատիպ երևույթների համար պատիժ է նախատեսվում և կազմակերպության նախագահի կարծիքով՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները, այլ՝ նրանց հանձնարարողներից կազմված վարչական բուրգի բոլոր անդամները:

«Այս ամեն ինչը պարզ է նույնիսկ միջին մակարդակի իրավաբանի համար և յուրաքանչյուրը կարող են ասել, թե նման դեպքերում որ օրենքների որ հոդվածներով ինչ պատիժ է սահմանված: Սակայն այս ամենը որևէ կապ չունի մեր իրականության հետ, քանի որ այն մարմինները, որոնք պետք է զբաղվեն այս փաստերի մեկնաբանմամբ, նրանք նույնպես զբաղված են այն գործով, ինչով որ մանկապարտեզների տնօրենները: Ըստ օրենքների՝ մարզպետարանների, քաղաքապետարանների կողմից են նրանց նման բան հանձնարարել և նրանք բոլորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ ՀՀԿ–ն էլ պետք է դուրս մղվի մրցապայքարից»,– ասաց Ա. Իշխանյանը:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահը նաև տարակուսանք հայտնեց, թե արդյոք այն նույն կենտրոնը, որը ինչպես մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին, շտաբերի պետերին, քաղաքապետերին և իրավապահ մարմիններին հրահանգել է ընտրողներին ցուցակագրել և վարչական ռեսուրս կիրառել, նույն կատարողներին կպատժի իր հանձնարարականը կատարելու համար: Ուստի այս պարագայում միամտություն կլինի մտածելը, որ եղած օրենքները կարող են գործել:

Նա նաև ընդունելի չի համարում քաղաքական հաշվեհարդարը, որի շրջանակներում այսօր արդեն սկսել են կրթության նախարարի հրաժարականը պահանջել: Ա. Իշխանյանը նշեց նաև, որ բոլոր պետական մարմինները, այդ թվում Դատախազությունը և ԿԸՀ–ն, այս պահին ընդամենը զբաղված են գործն ուսումնասիրելով:

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031