Լրահոս
Օրվա լրահոսը

7/56 տեղամասում քվեախուց են մտնում երկուսով ու քվեարկում երկուսով (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 12:13

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի դպրոցում՝ թիվ 112 դպրոցում տեղակայված 7/56 տեղամասում շրջում է մի երիտասարդ՝ առանց անձը հաստատող փաստաթղթի` փորձելով ընտրել:

«Ժառանգություն» կուսակցությունից հանձնաժողովի քարտուղար Ամալյա Բաղդասարյանը ահազանգեց հանձնաժողովականներին՝ թույլ չտալ այդ երիտասարդին ընտրել, քանի որ առանց անձնագրի է: Այս երիտասարդը «մոլորված» շրջում է տեղամասում ու չի հեռանում:

Ի դեպ, այս տեղամասում բավականին երիտասարդ ու առողջ ընտրողներ քվեախուց են մտնում երիտասարդների հետ ու քվեարկությունը կատարում երկուսով:

Նման արդեն մի քանի դեպք է գրանցվել: Հանձնաժողովականները պնդում են, որ այդ օգնությունը գրանցված ու թույլատրված է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԷԴՈ says:

    Սա էշությունա հետո էլ եդ Հանրապետականները ճշտից կխոսան.

Պատասխանել ԷԴՈ

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930