05.04.2017 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփեցին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային ակցիայի արդյունքները և պարգևատրեցին ակցիայի հաղթողներին:
Խթանող արշավի արդյունքում, ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտապանների միջև, որոնք 2016 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2017 թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել են ամենամեծ գումարի 50 անկանխիկ գործարք և ամենաշատ քանակի 50 անկանխիկ գործարք, խաղարկվել է կենցաղային տեխնիկայի ձեռք բերման 10 սերտիֆիկատ և գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենա: Մրցանակների խաղարկությունը տեղի ունեցավ Հիլթոն հյուրանոցում՝ բոլոր մասնակիցների ներկայությամբ, և այն հեռարձակվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում՝ ուղիղ եթերով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa ընկերության հետ համատեղ արդեն 6-րդ տարին անընդմեջ իրականացնում է նմանատիպ ակցիաներ:

Կարդացեք նաև
Գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի սեփականատեր դարձավ Արմեն Լևոնյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է մրցանակակիրներին և շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին:
Մամլո հաղորդագրություն


















































