Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփել է «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի արդյունքները

Ապրիլ 05,2017 17:35

05.04.2017 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփեցին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային ակցիայի արդյունքները և պարգևատրեցին ակցիայի հաղթողներին:

Խթանող արշավի արդյունքում, ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտապանների միջև, որոնք 2016 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2017 թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել են ամենամեծ գումարի 50 անկանխիկ գործարք և ամենաշատ քանակի 50 անկանխիկ գործարք, խաղարկվել է կենցաղային տեխնիկայի ձեռք բերման 10 սերտիֆիկատ և գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենա: Մրցանակների խաղարկությունը տեղի ունեցավ Հիլթոն հյուրանոցում՝ բոլոր մասնակիցների ներկայությամբ, և այն հեռարձակվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում՝ ուղիղ եթերով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa ընկերության հետ համատեղ արդեն 6-րդ տարին անընդմեջ իրականացնում է նմանատիպ ակցիաներ:

«Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կայացած խաղարկության արդյունքում, որն իրականացվում էր պատահական ընտրության սկզբունքով, ընտրվեցին 10 հաղթող, որոնցից յուրաքանչյուրին հանձնվեցին Բանկի առաջարկած առևտրային կետերում կենցաղային տեխնիկայի ձեռք բերման սերտիֆիկատներ: Սերտիֆիկատների երջանիկ մրցանակակիրներ դարձան` Վարուժան Գեղամյանը, Նվեր Կարապետյանը, Գարիկ Հայրապետյանը, Տիգրան Դավթյանը, Աննա Բայբուրտյանը, Արմինե Ասլանյանը, Վահե Մելքոնյանը, Արսեն Միրզոյանը, Ահարոն Հարությունյանը և Ասատուր Վարդանյանը:

Գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի սեփականատեր դարձավ Արմեն Լևոնյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է մրցանակակիրներին և շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին:

 Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930