Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային անվան ինստիտուտի «Թամանյան» սրահում բացվեց «Պատմություն դարձած ժամանակը…» խորագրով ցուցահանդեսը: Ցուցասրահում ներկայացված են թանգարանի արխիվում պահպանվող Երևանի և Հայաստանի այլ վայրերի 19 -20րդ դարի ճարտարապետական նմուշները:

Այն հարցին, թե ինչ առիթով է բացվել ցուցահանդեսը հենց այս ժամանակահատվածում, նա պատասխանեց, որ որևէ կոնկրետ պատճառ չկա, պարզապես մեկ այլ սրահում ցուցադրել էին միջնադարյան ճարտարապետության նմուշները և որոշեցին նաև ցուցադրել ժամանակակիցը:

Կարդացեք նաև

Անուշ Տեր-Մինասյանը նշեց, որ հայտնի փաստ է, որ Թամանյանական դպրոցի ներկայացուցիչները և կոնստրուկտիվիստները ունեին մեծ հակասություններ: Այս ցուցահանդեսում կարող ենք տեսնել բոլոր ոճերը և բոլոր ուղղությունները: Իրականում այսօր հետադարձ հայացք նետելով և նայելով ստեղծագործություններին կարելի հասկանալ, որ ուղղություններն իրար մոտ էին, քանի որ հիմնված էին ազգային հողի վրա:

Ըստ տնօրենի՝ այս ցուցահանդեսը շատ ուսանելի է այսօրվա ճարտարապետների համար, քանի որ նրանցից շատերը չեն կարողանում նկարել ձեռքով, այլ համակարգչով են աշխատում:
Ցուցադրված են նաև Գրիգոր Աղաբաբյանի աշխատանքները, թեև նրա ստեղծած Փակ շուկան աղավաղեցին, սակայն Անուշ Տեր-Մինասյանը հույս ունի, որ մի օր այն կվերադառնա իր նախկին տեսքին:
Նաև ցուցադրված են Հայկ Ասատրյանի, Նարեկ Սարգսյանի, «Ստորակետ» արվեստանոցի և շատ այլ երիտասարդ հեղինակների աշխատանքներ:

Թանգարանի գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանը ընդգծեց, որ շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ հայ ճարտարապետությունը կանգ չի առել. Միջնադարից սկսած այն անընդհատ նորոգվելով՝ լուծումներ փնտրելով առաջ է գնացել:
Այս ցուցահանդեսում ներկայացվել են բոլոր շերտերը՝ 20-ականներից մինչև այսօր: Ամփոփվել է մի ամբողջ ժամանակաշրջան: Առաջիկայում կլինեն նաև այլ ցուցադրություններ այս թեմայով: Ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս:
Նելլի ԽԱՉԱՏՐՅԱՆ


















































