Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգի, ծանոթացել հանգստի գոտում տեղադրված նոր խաչքարերին:
Երևանի քաղաքապետարանի հերթական այս նախաձեռնության շրջանակում հանրությանն են ներկայացվել 4 նոր աշխատանքներ, որոնցում վերարտադրված են Արևմտյան Հայաստանում և Հին Ջուղայում եղած խաչքարերը:

Ընդգծելով հայկական մշակույթի յուրօրինակ այս ճյուղի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն պետք է պատշաճ ներկայացվի, այդ թվում նաև որպես հստակ ուղերձ՝ ուղղված մշակութային եղեռնի դատապարտմանը:
Կարդացեք նաև
Ըստ այդմ, Երևանի քաղաքապետը, հաշվի առնելով տվյալ հանգստյան գոտում ինչպես երևանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների նկատվող ակտիվությունը, պատասխանատուներին հանձնարարել է մասնավորապես հանգստյան և տոն օրերին տարածքում ապահովել համապատասխան մասնագետների առկայությունը, ովքեր կկարողանան լիարժեք ներկայացնել ինչպես արդեն տեղադրված խաչքարերի պատմությունը, այնպես էլ խաչքարագործությունն ընդհանրապես:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































