Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ այսօր ՀՀԿ-ի Երեւանի ավագանու մի քանի թեկնածուները Տարոն Մարգարյանի հետ նախընտրական հանդիպման էին Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Քաղաքացիներից մեկին էլ, որը վիրահատության համար էր դիմում, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը ուղղորդեց դիմել թաղապետ Արտակ Ալեքսանյանին. «Կգնաք իրա մոտ, դիմումը կտա, կգաք, ես ուղեգիրը կտամ»:
Կարդացեք նաև

Տարոն Մարգարյանն էլ պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե «Ելք» դաշինքը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է Երեւանի քաղաքապետարանը ազատագրել ՀՀԿ-ից, ասաց.«Ճիշտն ասած՝ չեմ լսել նման հայտարարություն,բայց թող փորձեն, բայց նաեւ հասկանան՝ ժողովուրդն արդյոք համաձա՞յն է, թե՞ ոչ: Ինձ համար շատ կարեւոր է մեր երեւանցիների կարծիքը, ոչ թե իրենց: Երեւանցիները պետք է որոշեն, թե ում են վստահում, ում ծրագրին են հավատում»:
Մեր այն հարցին էլ՝ Փաշինյանը հայտարարում է, որ երբ ընտրվի՝ մետրոյի կայարան է կառուցելու, Մարգարյանն այսպես պատասխանեց՝ «Իսկ դու հավատու՞մ եք»:
Մեր այն դիտարկմանը, որ քաղաքապետի ընդդիմախոսները պնդում են՝ բյուջեն եթե կառավարվի ճիշտ՝ մետրոյի կայարան կառուցելն իրատեսական է, Տարոն Մարգարյանն այսպես պատասխանեց. «Ես տեղական ինքնակառավարման մարմիններում գրեթե 10 տարուց ավելի է՝ աշխատել եմ, լավ տիրապետում եմ քաղաքային տնտեսությանը եւ այսօր մենք շատ ուսումնասիրություններ ենք կատարել, նաեւ մետրոյի կայարաններ ավելացնելու վերաբերյալ: Դրա համար անհրաժեշտ են շատ միջոցներ: Հետագայում, երբ մեր քաղաքացիների առաջնային խնդիրները լուծենք՝ անպայման դրա մասին էլ կմտածենք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Այս հանդիպմանը երկու ավտոբուսով մարդկանց էին բերել. Նրանք կրում էին Երեւանի ավագանու ՀՀԿ–ի նախընտրական կարգախոսով շապիկներն ու գլխարկներ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ



















































