«Ա1+». Քիչ առաջ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը։ Երաժիշտների մի մասը դուրս չի եկել բեմ։
Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, սակայն հայտնեց, որ շենքում չէ, եւ չի կարող մանրամասներ հայտնել։
Մեր տեղեկություններով՝ արդեն այնտեղ է Մշակույթի նախարարը։ Հանդիսատեսին հայտնել են, որ նույն տոմսերով կարող են ներկայացումը դիտել հունիսի 12-ին։


















































 
                         
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   