Լրահոս
Օրվա լրահոսը

Տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը. «Ա1+»

Հունիս 08,2017 21:03 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ա1+». Քիչ առաջ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնում տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը։   Երաժիշտների մի մասը դուրս չի եկել բեմ։

Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում  հաստատեց  գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, սակայն հայտնեց, որ  շենքում  չէ, եւ չի կարող մանրամասներ հայտնել։

Մեր տեղեկություններով՝ արդեն այնտեղ է Մշակույթի նախարարը։  Հանդիսատեսին հայտնել են, որ նույն տոմսերով կարող են ներկայացումը դիտել հունիսի 12-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: