«Ապրանքը բոլ-բոլ՝ լիքը, բայց առնող չկա…մեկ էլ վարկերն ու պարտքերն են խնդիր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Մանկական երկաթուղու թունելի մուտքի մոտ շաբաթ եւ կիրակի օրերին գործող գյուղմթերքի շուկայի վաճառող, Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի բնակիչ Հակոբ Ասլանյանը:
«Բորբոքված ասում եմ՝ Երեւանի կարմիր գծերի ու տեսախցիկների հարցը… թաքնված տեսախցիկներ կան բարդիների հետեւում, գյուղացին էլ միամիտ գալիս է ու…Օրինակ՝ Մյասնիկյան պողոտայում: 5000-ի առեւտուր չեմ արել, 10 000 չեմ կարողանում մանրել, ժողովուրդը քյասիբ է…ապրանքը էժան գնով թափում-գնում ենք»,-դժգոհություն հայտնեց նա:
Հակոբ Ասլանյանի խոսքով՝ համայնքը ոռոգման ջրի խնդիր ունի, գյուղացիները հերթ պետք է կանգնեն, որ իրենց էլ, եթե բախտը բերի, ջուր հասնի:
Ասլանյանը նշյալ խնդիրները ներկայացրել է Գյուղատնտեսության նախարարությանը, Քաղաքապետարանին, Կառավարությանը, բայց ոչ մի արդյունք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: