Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոսկեպարցի երեխաները ռուսերեն են խոսում

Օգոստոս 25,2017 10:46

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում Վարդավառը նշում են ոչ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով, ոչ էլ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի մյուս գյուղերի նման՝ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի , այլ՝ օգոստոսի առաջին կիրակի օրը: Ռուսաստանում բնակվող ոսկեպարցիները Վարդավառի առիթով իրենց ընտանիքներով հայրենի գյուղ են վերադառնում,սահմանամերձ գյուղում Վարդավառ տոնում: Ռուսաստանաբնակ ոսկեպարցիները եթե այդ օրը չեն կարողանում հայրենի գյուղում լինել, Ոսկեպար են ուղարկում իրեն երեխաներին:

2017թ. օգոստոսի 6-ին բազմաթիվ ոսկեպարցիներ Ռուսաստանից Ոսկեպար էին եկել: Սահմանամերձ գյուղի տարածքում, Ոսկեպար գետում, բնության գողտրիկ մի անկյունում բնական լողավազան կա, որտեղ լողանում են երեխաներ եւ չափահասներ, պատանիներ եւ աղջիկներ: Օգոստոսի 6-ին Ռուսաստանից եկած ոսկեպարցի երեխաներն այդ լողավազանում երբեմն իրար հետ ռուսերեն էին խոսում: Ոսկեպարից արտագաղթածները Ռուսաստանում բնակվում են հիմնականում Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, որին կատակով Նովի Ոսկեպար են կոչում: Այդ քաղաքի  հանրակրթական դպրոցներում հարյուրավոր ոսկեպարցի երեխաներ են սովորում: 1980-ական թվակաների սկզբին Ոսկեպարի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: Անցած ուսումնական տարում Ոսկեպարի միջնակարգ դպրոցում սովորել է 60 աշակերտ: Դպրոցն այս տարի ունեցել է 9 շրջանավարտ, սեպտեմբերին դպրոցի առաջին դասարան կհաճախի 4-5 երեխա: Սպասվում է, որ սեպտեմբերին Ոսկեպարի միջնակարգ դպրոցը կունենա 55 աշակերտ: Ոսկեպարից արտագաղթի հիմնական պատճառը երիտասարդության աշխատանք չունենալն է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031