Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն արդեն 2-րդ անգամ է, որ նիստին ներկայանում են դեղատուփով, ավազի ժամացույցով եւ բարձրախոսով՝ ռուպերով:
Թե ինչո՞ւ են այսպես «զինված»-պատրաստված եկել՝ ԵԾ-ի անդամները մեր այս հարցին պատասխանեցին. «Մեր ելույթների ժամանակը միշտ ՀՀԿ-ն կրճատում էր, հիմա գիտեն, որ այս ժամացույցով ենք, էլ չեն կրճատում: Իսկ ռուպերն էլ բերել ենք, որպեսզի եթե մեր ելույթների ժամանակ բարձրախոսն անջատեն, մենք ռուպերով խոսենք»: Իսկ թե դեղատուփն ինչո՞ւ կամ ո՞ւմ համար են բերել, խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը պատասխանեց. «Նրանց (ցույց տալով դիմացի շարքում նստած «Ելք» եւ ՀՀԿ խմբակցության անդամներին) հաճախ դեղ է պետք գալիս, իրենց համար ենք բերել»:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
30.11.2017