Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հարոյան. «Ցեղասպանության թեման հետաքրքրեց Ռիզարդդիին»

Դեկտեմբեր 18,2017 16:46

Վանաձորցի Արթուր Հարոյանը 2008 թվականից ապրում եւ ստեղծագործում է Բրազիլիայում: Aravot.am-ը հետաքրքրվեց Բրազիլիայում նրա հիմնադրած «ԱՐԿԱ» թատերախմբով: Մեր զրուցակիցն ասաց, որ «ԱՐԿԱ» պորտուգալերեն նշանակում է տապան. «Դե ուրիշ ի՞նչ անուն պիտի մտածեր հայը՝ արտասահմանում թատերախումբ հիմնելիս: Երբ մարդիկ հարցնում են, թե ինչո՞ւ տապան, սկսում եմ ամեն անգամ պատմել, որ Նոյյան տապանը կանգ է առել Արարատին, Արարատը Հայաստանում է եւ այլն, եւ այլն… Իմ խմբի բոլոր դերասան-դերասանուհիները բրազիլացիներ են, միայն ես եմ հայ: Այնպես ստացվեց, որ որոշեցինք իմ գրած պիեսը բեմադրել եւ դա պատճառ հանդիսացավ, որ մեր թատերախումբը ձեւավորվի»:

Արթուր Հարոյանը իր թատերախմբով նաեւ Ցեղասպանության թեմայով ներկայացում է բեմադրել: Ասում է՝ մեծամասնությունը տեղյակ չէր, որ նման ոճրագործություն է տեղի ունեցել 1915-ին, նույնիսկ ռեժիսորը` Ռոժերիո Ռիզարդդին չգիտեր: Վերջինս Արթուրի ուսուցիչներից էր: «Երբ պիեսը ցույց տվեցի Ռոժերիո Ռիզարդդիին, նա դրանից հետո սկսեց նյութեր հայթայթել, վավերագրական ֆիլմեր նայել, գրքեր կարդալ: Ցեղասպանության թեման իրեն շատ հետաքրքրեց: Զարմանքով ասաց, որ շուրջ 100 տարի է անցել, սակայն թեման արդիական է: Նա նաեւ զուգահեռներ տարավ այլ ժողովուրդների ցեղասպանությունների հետ, Աֆրիկայից մինչեւ Սիրիա: Որոշվեց, որ պետք է անպայման բեմադրվի պիեսս»,-հիշում է մեր հայրենակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ դեկտեմբերի 19-ի տպագիր «Առավոտում»:

Լուսանկարները տրամադրել է Արթուր Հարոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031