ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը լավ է վերաբերվում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրմանը: Մանավանդ, երբ համեմատում է մյուս թեկնածուների հնարավորություններն ու կարողությունները:
Հիշեցնենք, «Ելք»-ը նախագահի պաշտոնում առաջարկում է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, քաղաքական կուլիսներում շրջանառվում էր նաեւ Արկադի Ղուկասյանի անունը:

Լրագրողները ընդվզեցին`Արտակ Զեյնալյանն ավելի վա՞տ թեկնածու էր: Արման Նավասարդյանն ասաց, որ բավական լավ է վերաբերվում Արտակ Զեյնալյանին:
Մանրամասները`տեսանյութում
Եթե Արմեն Սարգսյանը այլ պայմաններում դառնար նախագահ, եթե Սահմանադրությունը փոփոխված չլիներ, Արման Նավասարդյանն ասում է՝ նա լավ նախագահ չէր կարող դառնալ. «Ներքին քաղաքականությունն այլ բան է, արտաքինն այլ»:
Հարց հնչեց`ի՞նչ է արել Արմեն Սարգսյանն իբրեւ դեսպան, բացի նրանից, որ Ցեղասպանության 100 -ամյակի օրը Անգլիայի թագաժառանգ Չարլզը, որը Արմեն Սարգսյանի`այդ երկրում ՀՀ դեսպանի ընկերն է, մասնակցեց Թուրքիայում կազմակերպված խեղկատակություն միջոցառմանը:
«Դժվարանում եմ»,- պատասխանեց Արման Նավասարդյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































