ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ  հունվարի  25-ին՝  ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի,
Սիսիանի տարածաշրջանների  ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում գետնաբուք է: Գորիսի ավտոճանապարհներին
տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 
լրատվական ծառայություն 


















































                        