Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի որակ. օգնության եկավ տեխնիկան

Մարտ 19,2018 11:30

Անցած տարին նպաստավոր էր Վեոլիա ջրի Տեխնիկական տնօրինության Վանաձորի ջրի որակի լաբորատորիայի համար: Սարքավորումների եւ գործիքների խիստ կարիք ունեցող այս ծառայությունը համալրվեց բոլորովին նորերով, որից հետո ընկերությունը ընդլայնեց այս կառույցի գործունեությունը եւ սպասարկման տարածքը: Այն վերածվեց «Ջրի որակի հսկողության կենտրոնական լաբորատորիայի» եւ ստացավ մարզային կարգավիճակ:
Լաբորատորիան այժմ սպասարկում է Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան քաղաքները? տարածաշրջանի 39 գյուղական համայնքներով հանդերձ եւ պատասխանատու է այդ բնակավայրերում խմելու ջրի որակի համար:

Այս կարեւոր կառույցը վերազինվեց PH մետրով, ազատ քլորի որոշման ժամանակակից սարքավորումով, էլեկտրական կշեռքով, թորման նորագույն սարքով, ջրի նմուշների տեղափոխման թերմոս բեռնախցիկով, միջավայրերի պահպանման սառնարանով, մանրէազերծիչ լամպերով, լաբորատոր ապակեղենով, մասնագիտական արտահագուստով, այլ գործիքներով ու գույքով: Հառվի առնելով, որ սպասարկման տարածքում առկա են մակերեւութային (գետային) եւ, այսպես կոչված, չինգիլային ջրաղբյուրներ, որոնց զգայորոշական ցուցանիշները՝ պղտորություն, գունավորում, այլն, փոփոխվում են տեղումների եւ ձնհալի ժամանակ, լաբորատորիան մասնավորապես հագեցվեց նոր 2 պղտորաչափով, որոնցից մեկը գտնվում է Վանաձորի «Խմելու ջրի մաքրման կայանի» լաբորատորիայում եւ օգտագործվում ջրի որակի մշտադիտարկման նպատակով:

Ասենք, նախկինում էլ է մարզի տարածքում ջրի որակի հսկողություն իրականացվել: Ուրիշ է, որ Վեոլիա Ջրի գալով անհրաժեշտություն առաջացավ բոլոր նախկին 5 ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքներում նոր մակարդակի բարձրացնել այս աշխատանքը: Դրա համար ստեղծվեցին թվով 7 նմանօրինակ կենտրոնական լաբորատորիաներ: Ու սկսվեց վերջիններիս վերազինման շարունակական գործընթացը:

Նպատակը՝ ամենուր սահմանված ժամկետներում ու մեթոդաբանությամբ ջրի որակի խորքային ուսումնասիրություն ապահովումն է, որի իրականացման օպերատիվ հնարավորությունը սահմանափակ է եղել: Իսկ ահա այս՝ կոչենք՝ գլխադասային լաբորատորիայի ձեավորմամբ տվյալ խնդիրը ստացավ իր լուծումը:
Այսպես, մարզում ներկայումս առկա է աշխատանքի հստակ բաժանում: Ալավերդի, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում շահագործման ծառայությունների կազմում գործող փոքր լաբորատորիաները ջրի որակը վերահսկում են անմիջապես բնակավայրերում՝ արդյունքների մասին մշտապես տեղյակ պահելով «Ջրի որակի հսկողության կենտրոնական լաբորատորիային», իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ անալիզների մի քանի ցուցանիշներ պարզելու համար այնտեղ են ուղարկում նմուշառումները: Վերջինս էլ ոչ միայն ջրի որակի ամենօրյա լիարժեք հսկողություն է իրականացնում Վանաձորում ու շրջակա 16 գյուղերում, այլեւ մշտապես գործով ու խորհրդով օգնություն է ցուցաբերում տարածքային փոքր լաբորատորիաներին:
Նման վերազինումը բավականին հեշտացրել է ու արդյունավետ դարձրել մասնագետների աշխատանքը: Լաբորատորիայում նշում են, որ մատակարարվող ջրի որակը ոչ միայն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է, այլեւ լիարժեքորեն վերահսկվում է՝ շնորհիվ տեխնիկական նորամուծությունների:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    PH-մետրը սպանիչ էր…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031