Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ չի մասնակցի 2030թ. նախագահական ընտրություններին:
«Լսեք ինձ, ինձ թվում է՝ այն ինչ ասում եք, մի քիչ ծիծաղելի է: Եկեք հաշվենք. ես ի՞նչ է, մինչև 100 տարի պիտի նստե՞մ: Ո՛չ»,- ասել է Պուտինը երեկ իր ընտրական շտաբում պատասխանելով լրագրողի հարցին:
2030թ. գարնանը Պուտինը կլինի 77 տարեկան:
Պուտինը նաև նշել է, որ առայժմ չի պատրաստվում որևէ սահմանադրական փոփոխություն անցկացնել, որով կթույլատրվի միևնույն մարդուն երրորդ ժամկետով անընդմեջ զբաղեցնել նախագահական աթոռը:
Ըստ գործող սահմանադրության՝ 2024թ. նախագահական ընտրություններին Պուտինը մասնակցել չի կարող:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ