Տատրայում (Սլովակիա) մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երրորդ տուրում այսօր Հայաստանը ներկայացնող վեց շախմատիստուհիներից հաղթանակ տարավ միայն Էլինա Դանիելյանը:
Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի արեցին, իսկ Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Աննա Սարգսյանը պարտություն կրեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: