Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեր լավագույն շրջանավարտներից մեկին՝ Տիգրան Ավինյանին, որը Նիկոլ Փաշինյանի համախոհն է, ես երեկ հաղորդագրություն գրեցի». Արմեն Դարբինյան

Ապրիլ 17,2018 22:50

Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանն այսօր կայացած պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի և ուսանողների կոնֆերանսին, որը նվիրված էր ՀՌՀ-ի ռեկտորի ընտրություններին, Արմեն Դարբինյանը կոնֆերանսի պատվիրակների կողմից տրված 288 ձայնով ևս հինգ տարի ժամկետով վերընտրվեց ռեկտորի պաշտոնում:

«Այսօր հարթակում մեր երիտասարդությունն է… Եվ նրանց շարքերում կան նաև մեր ուսանողներն և շրջանավարտները: Մեր լավագույն շրջանավարտներից մեկին՝ Տիգրան Ավինյանին, որը Նիկոլ Փաշինյանի համախոհն է, ես երեկ հաղորդագրություն գրեցի՝ արտահայտելով իմ գնահատականը նրա քաղաքացիական պինդ կեցվածքի վերաբերյալ: Ես իմ հարգանքը արտահայտեցի իր նկատմամբ որպես քաղաքացիական հստակ դրսևորում ունեցող մարդու՝ անկախ նրանից համաձայն եմ ես այդ դրսևորման հետ, թե ոչ: Հենց սա է Հայ-Ռուսական համալսարանն իր լավագույն դրսևորումների մեջ», ասել է ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30