Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցության շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Ուխնաա Խուրելսուխը: Ուղերձում ասված է.
«Ակնկալում եմ մեր կառուցողական աշխատանքը՝ Հայաստանի և Մոնղոլիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ:
Ձե՛րդ Գերազանցություն, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































 
                         
                                
 
                                    
                                   