Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը տոնվեց մեծ շուքով:
Շնորհիվ գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանի ՝ Բերդավանում մշակութային, մարզական կյանքը վերելք է ապրում: Մայիսի 28-ին Բերդավանում կայացավ դպրոցականների սպորտլանդիա, երեխաները մասնակցեցին նկարչական ֆլեշմոբի:
Երեկոյան, ժամը 19.30-ին տոնականորեն զարդարված Բերդավանի մշակույթի կենտրոնում տոնական համերգը մեկուկես ժամ տեւեց: Ելույթ ունեցողները բերդավանցի երեխաներն էին: 500 տեղանոց դահլիճը ցնծում էր երեխաների հայրենասիրական երգ ու պարից: Իսկական տոն էր սահմանամերձ գյուղում, դահլիճում գյուղի երիտասարդությունն էր:
Գեղեցիկ միջոցառման ավարտին կայացավ տոնական հրավառություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































 
                        


 
                                     
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   