Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ 2015թ. Իջեւանի շուկայի դիմաց, միջպետական ավտոճանապարհին բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել, որոնք այդ հատվածում որոշ չափով կարգավորեցին երթեւեկությունը: Սակայն խնդիր մնաց դեպի շուկա եւ հակառակ ուղղությամբ հետիոտների անցումը: Անցորդները դանդաղ, մեկ առ մեկ անցնում են միջպետական ավտոճանապարհով, խոչընդոտելով մեքենաների երթեւեկը, խցանումների պատճառ դառնում:


2017թ.մայիսի 10-ին Իջեւան քաղաքի մի խումբ բնակիչներ, ի նշան բողոքի, Իջեւանի շուկայի մոտ փակել են միջպետական ավտոճանապարհը: Նշված բետոնյա արգելապատնեշները հանելը ճանապարհ փակողների պահանջներից մեկն էր:
Իջեւանի շուկայի հարակից հատվածում հետիոտնի անցման խնդիրը սպասում է լուծման:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































