Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար լեզուներ սովորելը հեշտացել է Tutor-ի շնորհիվ

Օգոստոս 23,2018 14:00

Հայ մասնագետները ինքնատիպ համակարգ են ստեղծել

Հայ մասնագետների թիմը ստեղծել է Tutor հարթակը, որն իր մեջ ներառում է Tutor Course Finder լեզվի դպրոցների որոնողական համակարգը, եւ Tutor LMS (learning management system) դասապրոցեսի կազմակերպման առցանց մեխանիզմը։

Tutor Course Finder որոնողական համակարգը ընտրության հնարավորություն է տալիս տարբեր վարկանիշներ ունեցող ավելի քան 100 լեզվի դպրոցների միջեւ: Ընտրություն կարելի է կատարել ըստ դպրոցի գտնվելու վայրի եւ ուսուցման արժեքի։ Course Finder-ի բլոգը նաեւ պատմում է լեզուների ուսուցման կարեւորության, տեսակների, մեթոդների մասին, ինչպես նաեւ առանձնացնում այն եղանակները, որոնցով ավելի հեշտ է սովորել այս կամ այն լեզուն։

Արտակ Թովմասյանն է՝ մեթոդոլոգ

Նախագծի համահիմնադիր Արամ Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց. «Course Finder որոնողական համակարգը ստեղծելու համար պարզեցինք, թե Հայաստանում եղած լեզվի կենտրոնները որոնք են, դուրս բերեցինք ողջ տեղեկատվությունը եւ հավաքեցինք մի տեղում, որպեսզի ուսանողը կարողանա հեշտ որոշում կայացնել: Մայիս ամսից ավելի ակտիվ ենք սկսել աշխատել, արդեն շուրջ հինգ-վեց դպրոց հետաքրքրություն է ցուցաբերել, իրենց տեղեկատվությունն ուղարկել են: Նպատակ ունենք ոչ միայն լեզվի ուսուցման հարցը լուծել, այլեւ հասկանալ, թե մարդուն ինչու է անհրաժեշտ լեզու սովորել ու որոշ խորհուրդներ ենք տվել, թե ինչու է անհրաժեշտ լեզու սովորել»։

Աստղիկ Մկրտչյան՝Tutor-ի զարգացման մասնագետ

Երբ մուտք ես գործում որոնողական համակարգ, այն քո գտնվելու վայրը որոշելու թույլտվություն է հարցնում եւ առաջինն առաջարկում ամենամոտ դպրոցները։ Այնուհետեւ ընտրություն կարող ես կատարել ամենաբարձր վարկանիշով եւ ամենացածր գնով դպրոցների միջեւ։

Աշոտ Իսրայելյան՝ ծրագրավորող, աշխատում է school finder որոնողական համակարգի թիմում

Ինչ վերաբերում է դպրոցների վարկանիշներին, նախագծի համահիմնադիրն ասում է, որ այս պահին Երեւանում կա հարյուր դպրոց: Այդ դպրոցներից ընտրություն կատարելը ժամանակատար է, իսկ նախագծի շնորհիվ ընտրության լայն հնարավորություն կա: Այս պահին մեկնաբանությունների հաշվին է վարկանիշների հարցը լուծվում:
Tutor Bot լեզուների ուսուցման հավելվածը սովորեցնում է անգլերեն ու գերմաներեն: Հավելվածիառանձնահատկությունն

Գոհար Ավագյան՝ վեբ դիզայներ

այն է, որ վարժություններում առկա օրինակները վերցված են համաշխարհային գրականությունից։ Թիմը այժմ նաեւ մշակում է ուսուցման պրոցեսը ավելի հեշտ դարձնող խաղեր։

«Մենք ուսումնական նյութը դինամիկ ենք դարձնում ու մեծ ծավալով տվյալների վերլուծություն ենք տրամադրում: Միջին վիճակագրությամբ ուսուցիչն ամեն ուսանողին մեկ-մեկուկես ժամվա ընթացքում սովորաբար հինգից տասը րոպե ժամանակ կարող է հատկացնել, ինչը քիչ է: Մինչդեռ այս հարթակում ամեն ինչ այնպես է համակարգված, որ սովորողը, հավելվածում տնային աշխատանքը գրելով, նաեւ պատասխանն է ստանում, կարող է սխալներն ուղղել: Ուսուցիչը դա տեսնում է, ու կարող է հետո նրա թերությունների վրա աշխատել դասի ժամանակ»,-շեշտում է Tutor-ի համահիմնադիրը:

Արամ Կարապետյանը պատմեց նաեւ, թե ինչպես է ծնվել հավելվածը ստեղծելու գաղափարը. «Գերմանիա տեղափոխվելուց հետո «ստիպված» էի գերմաներեն սովորել: Եվ քանի որ «տեխնիկական» մարդ եմ, սկսեցի տրամաբանություն փնտրել լեզու սովորելու գործընթացում: Ալգորիթմ ստեղծեցի եւ սկսեցի ինքս ինձ պարապել: Այնուհետեւ որոշեցի ընդհանրացնել ստացածս արդյունքները, եւ մտածեցինք ինչ-որ հասանելի գործիք ստեղծել, որպեսզի այն մարդիկ, որոնք դասընթացների մասնակցելու միջոցներ չունեն, ինչ-որ կերպ կարողանան լավացնել իրենց անգլերենը եւ գերմաներենը: Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են ընձեռում, որոշեցինք վերսկսել նախագիծը: Ուզում էինք հասկանալ նաեւ, թե կոնկրետ ինչ տեսակ մարդու հետ գործ ունենք, ուսուցման ինչ մեթոդներ իր համար ավելի արդյունավետ կլինեն, ինչպիսի պարունակություն՝ նախադասություններ, տեքստեր ընտրենք, որոնք ավելի օգտակար կլինեն տվյալ մարդու համար»: Այնուհետեւ, նրա խոսքերով, ստեղծվել է հավելվածը, հետո որոնողական համակարգը եւ այժմ կիրառության մեջ են դնում այն համակարգը, որոնցով դպրոցները եւ ուսանողները պետք է առցանց կազմակերպեն դասապրոցեսը։

Համահիմնադիրներ Արամ Կարապետյանը, Վահագն Մնջոյանը, Աշոտ Մնացականյանը

Նաեւ նշեց, որ հիմնական նպատակն է վերջնական գործիքը հասունացնելը: Ուսուցիչների հետ են աշխատում, որպեսզի դասապրոցեսը միայն մեխանիկական, ավտոմատացված չլինի: Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ փորձել են կապվել ԿԳ նախարարի տեղակալի հետ, նաեւ բազմաթիվ կազմակերպություններ են հետաքրքրություն ցուցաբերել, որոնց թվում են՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, Teach for Armenia-ն: Նախագծի համահիմնադիրը հավաստիացնում է, որ նախագծի շնորհիվ բացակայում է ավելորդ թղթաբանությունը, սովորողները կենտրոնանում են ուսուցման, ոչ թե փնտրտուքի եւ այլնի վրա:

Նարինե Սարգսյան՝ բովանդակության պատասխանատու

Մեր զրույցի ընթացքում վճարմանն էլ անդրադարձ եղավ: «Վճարում են դպրոցները՝ աշակերտների համար երկու դոլարի չափով, իսկ եվրոպական շուկայի համար՝ հինգ եվրոյի չափով: Աշակերտն ու ուսուցիչը ոչինչ չեն վճարում: Նաեւ թեթեւացնում ենք ուսուցիչների գործը եւ հետաքրքրացնում դասապրոցեսը: Առաջիկա երկու ամիսներին մոտ քսան դպրոցի հետ կսկսենք աշխատել»,-հայտնեց Արամ Կարապետյանը:

Սվետա Մելիքյան բովանդակության պատասխանատու

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

23.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031