Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Եթե գազի գինը կէժանանա, ուրեմն խնդիրներ չկան

Սեպտեմբեր 10,2018 12:06

Իրականությունն ի հայտ կդառնա ապագա գործընթացների ժամանակ`կախված նրանից, թե ի՞նչն ենք մենք խնդիր համարում, ի՞նչը խնդիր չենք համարում: Խորհրդարանում Aravot.am-ի հարցին`ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան գրառում կատարեց, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան եւ ամեն ինչ գերազանց է`կիսո՞ւմ եք վարչապետի լավատեսությունն, ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Եթե ՌԴ-ն այլեւս զենք-զինամթերք չի վաճառելու Ադրբեջանին, իմ ընկալմամբ, խնդիրներ չկան: Եթե ՌԴ-ն Արցախի հարցում կողմնակից է լինելու ժնեւյան եւ լենինգրադյան պայմանավորվածություններին եւ սուբստանտիվ բանակցություններին, ուրեմն, իմ ընկալմամբ, խնդիրներ չկան: Եթե գազի գինն էժանանալու է, ուրեմն խնդիրներ չկան»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ՌԴ-ն սովոր է խոստումներ տալ եւ դրանք չկատարել: «Խոստումների մակարդակում խոստացել են ՀՀ վարչապետին: Խոսքի, բանակցային, անձնական հարաբերությունների մակարդակում խնդիրներ չկան, բայց իրականում հայ-ռուսական հարաբերություններում շատ ու շատ խնդիրներ կան, որոնք իրենց լուծմանն են սպասում»,- ասաց նա:

Հարցին`Պուտինի հետ հանդիպումից հետո ինքը տեսել-զրուցե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, տեղյա՞կ է բանակցությունների մանրամասներից, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ հանդիպել է Սասուն Միքայելյանի հուշարձանի բացման օրը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930