Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Արհեստածին լարվածությունը ստեղծում է հենց Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով նաև «տիրանալ» Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային. Արթուր Գեւորգյան

Հոկտեմբեր 19,2018 11:52

Սպորտի նախարարը հեռախոսազրույցի միջոցով ցանկություն հայտնեց հանդիպել և բոլոր խնդիրները քննարկել և նշեց, որ հանդիպումը տեղի կունենա բողոքող անձանց ներկայացուցչի հետ: Սակայն հանդիպումը տեղի ունեցավ առանց այդ անձանց ներկայացուցիչների մասնակցությամբ: Հետևություն. վերջիններս միանշանակ ուղղորդվում են ՀԱՕԿ նախագահի կողմից և արհեստածին լարվածությունը ստեղծում է հենց Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով նաև «տիրանալ» Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային:

Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք պետք է արձանագրել: Այսօր նախարարի հետ հանդիպմանը երկուստեք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, սակայն նախարարի հետ հանդիպման ժամանակ երկուստեք քննարկածը և արձանագրածը որևէ կերպ չի արտացոլում նախարարության պաշտոնական հայտարարության բովանդակությունը: Պատահական չէ, որ նախարարը խուսափեց քննարկման հրապարակայնությունից, քանի որ խոսեցինք մի բան, սակայն հայտարարեց մեկ ուրիշ բան: Հետևություն. Նախարարը, ինչպես միշտ ուղղորդվում է Գագիկ Ծառուկյանի կողմից:

Այժմ անդրադառնանք նախարարության պաշտոնական հայտարարությանը, որով արհեստածին խնդրի կարգավորումը տեսնում են արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությամբ: Դրա վերաբերյալ հարկ եմ համարում նշել, որ Ֆեդերացիայի կանոնադրության 12.2 կետի համաձայն՝ ընտրությունների ընթացակարգը պետք է հաստատվի ԱԻԲԱ-ի կողմից: Իսկ 13.2 կետի համաձայն՝ ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ֆեդերացիայի կառուցվածքը ներկայացվում է ԱԻԲԱ-ի վերջնական հաստատմանը և ճանաչմանը: Միանշանակ արձանագրենք, որ ԱԻԲԱ-ն հաստատել և ճանաչել է ընտրությունների արդյունքները (ապացույցները բազմիցս ներկայացվել են), ուստի արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է:

Ավելին՝ կանոնադրության 10.5.7. կետի համաձայն՝ համաժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ: Այսինքն կանոնադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգը անտեսելով՝ բողոքավորները և նախարարությունը, առանց որևէ ծանրակշիռ փաստարկ ներկայացնելու, առաջարկում են անցկացնել արտահերթ ընտրություններ:

Հայտարարության տեքստի մեջ առնվազն տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ նախարարը ընդգծել է մեկ այլ ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման փաստը, որը որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Այսինքն պետք է ենթադրել, որ նախարարը ազգային Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի խնդիրների առնչությամբ հաշվի է առնում նաև այլ ֆեդերացիաների նախագահների կարծիքները, առավել ևս այն պարագայում, որ այդ ֆեդերացիայի նախագահը չի հանդիսանում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ:

Եթե Գագիկ Ծառուկյանն իր խոստացած ֆեդերացիան հիմնադրել է, ապա թող բարի լինի զարգացնի այդ ֆեդերացիան:

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ անթերի ոչինչ չի լինում, իսկ թերությունների դեպքում պատրաստ ենք ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամի հետ քննարկել ցանկացած խնդիր և ողջամիտ և առարկայական լուծումներ գտնել:

Հարգանքով՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ա.Գևորգյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031