Ամերիկայի Բյորլինգեյմում անցկացված շախմատի «Bay Area International» մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարների շարքում էր, ի վերջո, 6 միավորով պայքարն ավարտել է 15-րդ հորիզոնականում:
Մրցաշարին մասնակցում էին նաեւ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստներ, գրոսմայստեր Սամուել Սեւյանը եւ կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը: Սամուելը նույնպես վաստակել է 6 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ Տաթեւը 5 միավորով հանգրվանել է 39-րդ հորիզոնականում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: